Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր,
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց, ափսո՜ս, որ երազ էր։
Մայրս նման մի ծաղկի՝
Անուշ բույր ու տեսք ունի,
Նրա փխրուն սրտի մեջ
Ոչ մի ցողուն փուշ չունի։
Այբուբեն չէ սա,
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ:
Մայրի՛կ, դու չես ծերացել,
Այլ թոռներդ են շատացել։
Թռչեի՜ մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն
Սպասում իր որդուն՝
Անհանգիստ ու անքուն։