Լուրեր
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։ «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոն ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ երեք նորածիններն էլ տղաներ են:
ՀՀ վարչապետ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հիվանդը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է։ Փետրվարի 28-ին տղամարդը կնոջ հետ օդանավով ժամանել է Թեհրանից:
Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ։
Հերթական այցով մարտի 10-13-ը Հայաստանում կլինեն քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները` դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով բելգիացի առաջատար մասնագետները Հայաստանում կիրականացնեն խորհրդատվություններ և մի շարք վիրահատություններ, մասնավորապես՝ ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն՝ ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:
Յոթ տարեկան Լյուկ Նուտալը, երկու տարեկանից տառապում է առաջին կարգի դիաբետով: Տղայի մայրն օրական տասն անգամ ստուգում է տղայի արյան մեջ շաքարի մակարդակը, գրում է metro.co.uk-ը և հավելում, որ ընտանիքը երեխային օգնելու համար տուն բերեց հատուկ շուն, որը հոտով զգում է և «հասկացնում», որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է կամ իջնում:
Հարցերին պատասխանում է «Աշտարակ-Կաթ» ընկերության որակի վերահսկողության բաժնի ղեկավարը
-Շատ արդիական հարց մայրիկների համար՝ ի՞նչ կաթ տալ երեխային՝ պաստերացված, թե՞ տան պայմաններում մշակված:
-Մայրիկներն խորհուրդ կտայի օգտագործել միայն պաստերացված կաթից պատրաստված կաթնամթերք:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամորդեգրողը կամ խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրիտարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ:
Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել և որ անհանգստության պատճառ չկա:
Հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Նախարարությունը երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, եւ մենք ունենք արդեն առաջարկություններ։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այլեւ չի վճարվի կանխիկ եղանակով: Կառավարության այսօրվա նիստում որոշվել է միանվագ բոլոր գումարները վճարվել անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկային փոխանցումով:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել.
H1N1 վիրուսի տարածման եւ երեխաների հիվանդացության մասին այսօր պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ H1N1 վիրուսը չի հանդիսացել որևէ երեխայի ուղղակի մահվան պատճառ:
Հայաստանի պոլիկլինիկաներում կամավորության սկզբունքով կարելի է պատվաստվել սուր շնչառական հիվանդությունների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իմունային կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը, պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում սուր շնչառական հիվանդացությունների կտրուկ աճով, այս պահին պոլիկլինիկաներում պատվաստումների առաջնահերթությունը տրվում է հիմնականում ռիսկային խմբերին:
Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով՝ այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։