Հայ դպրոցականը՝ բրոնզե մեդալակիր ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը փայլուն արդյունք է գրանցել Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացված Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում, նվաճելով բրոնզե մեդալ։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են չորս տաղանդավոր աշակերտուհիներ, մյուս մսնակիցներն էին․

  • Քրիստինա Հայրապետյանը՝ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանից,

  • Էմմա Կարապետյանը՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանից,

  • Սուսաննա Գրիգորյանը՝ Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանից։

Մրցույթն անցկացվել է երկու փուլով և միավորել է 227 մասնակից 60 երկրից։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։ Հայաստանի թիմը ներկայացել է առավելագույն կազմով և արժանացել միջազգային հարթակի բարձր գնահատականին։

Այս հաջողությունը վկայում է, որ Հայաստանի դպրոցականները ոչ միայն տիրապետում են բարձր տեխնոլոգիական գիտելիքների, այլև մրցունակ են միջազգային կրթական ասպարեզում։ Արփի Պրազյանի բրոնզե մեդալը վառ օրինակ է հայ աղջիկների նվաճումների STEM ոլորտում։

📌 Մրցույթը կարևոր հարթակ է, որը խրախուսում է աղջիկների ներգրավվածությունը ինֆորմատիկայի մեջ՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին ու ինքնավստահությանը։