Հայ դպրոցականների հաջողությունը միջազգային օլիմպիադայում

Հայաստանի դպրոցականները փետրվարի 21-25-ը Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 բրոնզե մեդալ:

 Մրցույթին մասնակցել են 17 երկրների 180 աշակերտներ: Օլիմպիադան անցկացվել է առցանց եղանակով: Մասնակցության հնարավորություն են ունեցել 2009 թ․ հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։ 

Հայաստանը ներկայացրել են  Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ  դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը, ովքեր բոլորն արժանացել են բրոնզե մեդալների: