Խնամք

«Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն զանազանում, իրենց կյանքի առաջին շաբաթվա ընթացքում քնում  և արթնանում են, երբ իրենք են ուզում: Փոքրիկներից շատերը քնում են օրը մինչև 20-ժամ, մյուսները` 12-ժամ . այդ շրջանում պետք չէ արթնացնել նրանց»,- ասում է մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանը:

 

Փոքրիկի շարժումները դեռ ակամա, ինքնաբերական են, քանի որ ռեֆլեքսային են: Մեջքի վրա պառկած` նա ընդունում է վզի ռեֆլեքսի համար բնորոշ կեցվածք` գլուխը թեքում է, նույն կողմն է ձգտում վերջույթները, իսկ մյուս կողմից ծալում դրանք: Եթե երեխային պառկեցնում են փորիկի վրա, սկզբում նա կողքի է թեքում գլուխը, տոտիկները, թաթիկները, սեղմած բռունցքները ձգում դեպի փորիկը: Երբ նա շտկում է թաթիկներն ու տոտիկները, մատները հեվհարաձև բացվում են: Եթե ծնողները պահեն րան այնպես, որ տոտիկները հպվեն պինդ մակերևույթին, նա կփորձի կոխ տալ ու քայլելու նման շարժումներ անել:

Ճիշտ է, երեխան տեսնում է ծնվելու պահից, կարող է տարբերել առարկաների գույնն ու ձևը, բայց նրա տեսողությունը դեռ կատարյալ չէ: Նա ավելի լավ ընկալում է հակադիր և պարզունակ պատկերները, օրինակ` սպիտակ թղթի վրա քածած սև գիծը, ոչ թե բարդ նկարները: Փոքրիկի ուշադրությունն ինչ-որ բանի վրա սևեռելու

Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմելիտը: Սրանք այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք կարող են երեխայի մահվան համ հաշմանդամության պատճառ դառնալ:

Պատվաստումը պաշտպանում է երեխային նշված հիվանդություններից: Պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել դրանք, ուստի այդ ինֆեկցիաները կոչվում են կառավարվող:

Պատվաստումը երեխայի մոտ անընկալություն է առաջացնում տվյալ հիվանդության նկատմամբ, եթե անգամ պատվաստված երեխան հիվանդանում է, այն թեթև ընթացք է ունենում:

Ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով  նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ միասին  (6 ամսականից սկսած) երեխան կորցնում է մորից ստացած իմունիտետը, ուստի հիվանդությունների հարուցիչների


Նախկինում ընդունված էր, որ ծննդաբերությունից հետո ծննդատանը նորածինն առանձին սենյակում գտնվի, իսկ մայրը յուրաքանչյուր երկու կամ չորս ժամը մեկ տեսնի նրան` կերակրելու համար: Հայրը, եղբայրները և քույրերը փոքրիկին տեսնում էին միայն ապակու հետևից:

Այսպես էին վարվում` հիգիենայի պահանջներից ելնելով: Վիճակը, բարեբախտաբար, փոխվել է: Մորը երեխայի հետ նույն սենյակում պահելու պրակտիկան Հայաստանում կիրառվում է 1994-ից: Այժմ Հայաստանի բոլոր ծննդատներում երեխան մոտ 24 ժամ գտնվում է նույն սենյակում, եթե չկա խանգարող որևէ լուրջ պատճառ` մոր կամ երեխայի առողջության հետ կապված:

Սովորական, հասուն  մարդն իր կյանքի մեկ երրորդը քնած է: Երեխաներն ավելի շատ են քնում: Նորածիններն էլ հիմնականում քնած են` քունն ընդմիջելով միայն սնվելու համար:

Երեխաների քնի ժամանակացույցը հարաբերական հասկացություն է: Սակայն ըստ մանկաբույժների կարծիքով երեխայի քնի գրաֆիկը մոտավորապես այսպիսին պետք  է լինի.

1 ամսեկան երեխան օրական պետք է քնի 15.5 ժամ, 3 ամսեկանը` 15 ժամ, 6 ամսեկանը` 15.5 ժամ, 9 ամսեկանը` 15 ժամ:

1-1.5 տարեկան երեխաները ցերեկային ժամերին պետք է քնեն 2 անգամ` ամեն անգամ 1.2-2.5 ժամ տևողությամբ, իսկ գիշերվա քնի տևողությունը պետք է լինի 10-11 ժամ:

 

1.5-2 տարեկան երեխաները ցերեկն արդեն 1 անգամ միայն պետք է քնեն` 2.5-3 ժամ տևողությամբ, իսկ գիշերը` 10-11 ժամ:

Փոքրիկները,  սնվելով մայրիկի կաթով, ձեռք են բերում իմունիտետ, որը օգնում է նրանց պայքարել  վիրուսների  դեմ: Սակայն, այնուամենայնիվ, որոշ վարակներն անխուսափելի են:

Հղիության ողջ ընթացքում երեխան մոր հետ կապված է պորտալարով: Դրանով երեխան ստանում է թթվածին և սննդանյութեր:  Մանկիկի ծնվելուց հետո պորտալարի մնացորդն աստիճանաբար չորանում է և մի քանի շաբաթ անց ընկնում է: Դրա տեղում առաջանում է բաց վերք, որը 10-14 օրից փակվում է և վերջնականապես լավանում փոքրիկի կյանքի առաջին ամսի ավարտին:

Որպեսզի պորտի վերքը շուտ և առանց բարդությունների լավանա, հարկավոր է հետևել մի քանի կանոնների.

  • Պորտի վերքը չպետք  է պատճառ դառնա, որ հրաժարվեք երեխային լողացնելուց:  Մանկիկի կյանքի առաջին իսկ օրերից լողացնելն անհրաժեշտություն է: Լոգանքը ցանկալի չէ միայն այն օրը, երբ ընկնում է պորտալարի մնացորդը:  Իսկ հաջորդ օրը երեխային կարելի է  նորից լողացնել:  Երեխայի խնամքի համար մարգանցովկայի լուծույթ օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ դրա կիրառությունից երեխայի նուրբ մաշկը կարող է չորանալ, անգամ այրվածքներ ստանալ:
  •  

Երեխայի համար օդային լոգանք կազմակերպեք: Ամեն երեխա յուրովի է արձագանքում ջերմաստիճանի փոփոխությանը, ուստի օդային լոգանքի ժամանակը ամեն երեխայի համար տարբեր է: Առաջին անգամ փոքրիկին կարելի է մերկ թողնել 2-3 րոպե: Սահմանված

Լվացե՛ք միայն ականջախեցիները, բայց ոչ լսանցքը: Ականջի փողը ծածկված է չափազանց մանր, համարյա անտեսանելի մազիկներով, որոնք կուտակված կեղտն ու ծծումբը դանդաղորեն տեղափոխում են դեպի ականջի ելքը: Զգուշորեն մաքրեք ականջածծումբը` հատուկ բամբակյա փայտիկներով:

Աչքերը մաքրվում են արցունքներով, որոնք գոյանում են մշտապես` ոչ միայն այն ժամանակ, երբ երեխան լաց է լինում: Այդ պատճառով առողջ աչքերը լվանալու կարիք չկա:

Որպես կանոն՝ բերանը նույնպես խնամքի կարիք չունի:

Նորածնի եղունգները պետք է կտրել, երբ նա քնած է: Ավելի լավ է օգտագործել հատուկ մանկական մկրատ:

Քիթն օժտված է ինքնամաքրման հիանալի համակարգով: Քթի մեջ կան մանր մազիկներ, որոնք լորձն ու կեղտը հրում են դեպի ելքը, որտեղ դրանք կուտակվում են ավելի երկար մազերի վրա, ինչը խուտուտ է առաջացնում քթի մեջ, և երեխան կամ փռշտում է, կամ էլ տրորում քիթը` ազատվելով կուտակված կեղտից ու լորձից: Լոգանքից հետո երեխային սրբելիս մաքրեք նրա քիթը խոնավ և ոլորված բամբակով: Հնարավորին չափ արագ կատարեք այդ գործողությունը: 

Յուղ և ցանափոշի: Մայրերից շատերը նախընտրում են լողացնելուց հետո օգտագործել ցանափոշի կամ բուսական յուղ: Սակայն իրականում դրա անհրաժեշտությունը չկա /եթե անհրաժեշտ լիներ, բնությունը կհոգար այդ մասին/: Ցանափոշին օգնում է այն դեպքում, երբ երեխանի մաշկը շատ զգայուն է և հեշտությամբ է գրգռվում: Ձեռքի մեջ ցանափոշի լցրեք բարակ շերտով քսեք երեխայի մաշկին` թեթևակի շոյելով նրա մարմինը: Կարելի է օգտագործել ցանկացած մանկական ցանափոշի կամ նույնիսկ հասարակ փոշենյութ`տայկ:

Եթե երեխայի մաշկը չոր է, լավ է օգտագործել բուսական կամ մանկական յուղեր:

Անվտանգության որոշ կանոններ

Երեխային երբեք առանց հսկողության մի թողեք տաշտակի մեջ: Նա կարող է ջուր  կուլ տալ և խեղդվել. Դրա համար բավական է մի քանի վայրկյան և  5 սանտիմետրանոց խորություն:

Մի թողեք երեխային մենակ, երբ բարձր սեղանի վրա փոխում եք շորերը կամ չորացնում նրան: Նա հեշտությամբ կարող է գլորվել:

Երեխային տաշտակի մեջ մտցնելուց անմիջապես առաջ չափեք ջրի ջերմաստիճանը:

Տաշտի մեջ մի դրեք սահող գորգ:

Մինչև փոքրիկին լողացնելը ստուգեք` արդյոք ամուր և հուսալի է դրված տաշտակը:

Անի Ասատրյան

Այլ հոդվածներ …