Ծննդաբերություն

Հղիության 35-36-րդ շաբաթներին արդեն ցանկալի է պատրաստել պայուսակը, որ ձեզ հետ ծննդատուն եք տանելու: Երկրորդ պայուսակը` հիվանդանոցից դուրս գրվելու համար իրերով ևս ցանկալի է նախապես պատրաստել և ցույց տալ ամուսնուն, որպեսզի որևէ բան չմոռանա, երբ գա ծննդատուն ձեր հետևից:

Իրեր, որ հարկավոր է ծննդատուն տանել.

Փաստաթղթեր

  • Ծննդօգնության հավաստագիր
  • Անձնագիր

Իրեր

  • Լվացվող հողաթափեր
  • Խալաթ
  • 2-3 բամբակյա գիշերանոց  (գիշերանոցը պետք է առավելագույնս հարմար լինի կրծքով կերակրելու համար)
  • 2 զույգ բամբակյա գուլպա
  • Մի քանի վարտիք (ոչ մի դեպքում սինթետիկ չպետք է լինի)
  • 1-2 տուփ ներծծման առավելագույն հնարավորությամբ բամբակե միջադիրներ
  • Կրծքով կերակրող մայրիկների համար նախատեսված կրծկալ
  • Կրծքի համար նախատեսված միջադիրներ
  • Պտուկների ճաքերի համար կրեմ
  • Մանկական օճառ
  • Ատամի խոզանակ և մածուկ
  • Շամպուն, օճառ, սպունգ
  • Դեմքի և լոգանքի սրբիչ
  • Փափուկ զուգարանի թուղթ
  • Անձեռոցիկ
  • Դեմքի խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկա` կրեմ, շուրթերի բալզամ, հայելի
  • Սանր, մազակալ,
  • Բաժակ, ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ
  • 3-6 կգ երեխաների համար նախատեսված տակդիրներ
  • 2 զույգ շոր մանկիկի համար՝ բոդիներ, գուլպա, գլխարկ, մնացածը՝ ըստ եղանակի
  • Բջջային հեռախոս՝ լիցքավորման լարով

 

Հիվանդանոցից դուրս գրվելու համար

 

  • Հարմարավետ հագուստ ու կոշիկ ձեզ համար՝ ըստ եղանակի
  • Բոդի, գլխարկ, գուլպա և վերնահագուստ մանկիկի համար
  • Ծածկոց
  • Տակդիր, եթե ծննդատուն տանելու համար քիչ եք վերցրել:

 

 

«Շատ տարիներ առաջ էր, հիմա որ հիշում եմ, զարմանում եմ, թե ոնց էի գիշերով ձորերի միջով շակալների ու գայլերի բերանով հասնում ծննդկանի տուն, մենակով կամ տան մեծի հետ ծնունդն ընդունում ու նույն ճանապարհով տուն դառնում, ինչ բժիշկ, ինչ հիվանդանոց, մի Լենա ու մի գյուղ` ձորի մեջ,- հիշում է 80-ամյա մանկաբարձուհի Լենա Պետրոսյանն ու ավելացնում,- հիմա ա, որ համ հիվանդանոցը կա, համ ինչ տեխնիկա ասես կա, բայց արի ու տես` ահել-ջահելները երկու երեխուց ավել չեն ուզում` հետն էլ անցավ»:

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի» ծառայության ղեկավար, բ.գ.թ., անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Աշոտ Վլադիմիրի Ամրոյանը:

 

Ցավո՞տ է, արդյոք, էպիդուրալ անզգայացումը և արդյո՞ք կինն անշարժանում է

Կնոջ վիճակը թեթևացնելու, ինչպես նաև մի քանի անհրաժեշտ բժշկական միջամտություններ կատարելու համար ավելի հաճախ են դիմում ցավերը հանգստացնող կամ ցավազրկող միջոցների օգնությանը:

Ոչ շատ վաղ անցյալում`նախքան տասնյակ հիվանդանոցների եւ կլինիկաների գոյությունը, ամբողջ աշխարհում ծննդաբերությունների մեծ մասը տեղի էր ունենում տանը` մանկաբարձի օգնությամբ: Սովորաբար երեխայի հայրը բուն ծննդաբերության գործընթացին չէր մասնակում: Խորհրդային տարիներին ձեւավորված ավանդույթ էր, երբ նորածնին ծնվելուց հետո  բժիշկները ներկայացնում  էին հոր դատին, այլ կերպ ասած տղամարդը անմասն էր մնում այն ամենից, ինչի միջով անցնում էր կինը երեխային լույս աշխարհ բերելիս:

Վերջին տարիներին այդ թվում նաեւ Հայաստանում` հոր ներկայությունը ծննդաբերությանը հեռու է «էկզոտիկա»

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի» ծառայության ղեկավար, բ.գ.թ., անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Աշոտ Վլադիմիրի Ամրոյանը:

Կարծիք կա, որ միոման ազդում է ծննդաբերության ընթացքի վրա: Իսկապես, միոմա ունեցող կանանց մոտավորապես կեսի մոտ ծննդաբերությունը ձգձգվում է: Բացի այդ, հաճախ է կեսարյան հատման կարիք լինում:

Այլ հոդվածներ …