Երևանի մանկապարտեզներում անվտանգության ապահովման նոր միջոցառումներ են իրականացվում։
Արդեն տեսահսկման համակարգեր են տեղադրվել մայրաքաղաքի նախակրթական 4 հաստատությունում, իսկ առաջիկայում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել բոլոր մանկապարտեզներում։
Ծրագրի առաջին փուլում ընդգրկված է 50 հաստատություն, որտեղ կտեղադրվի 1700 տեսախցիկ։ Այս քայլը կբարձրացնի անվտանգության մակարդակը՝ ապահովելով երեխաների պաշտպանվածությունը։
Միևնույն ժամանակ, խստորեն կպահպանվեն երեխաների անձնական տվյալները՝ տեսահսկման համակարգի աշխատանքը կազմակերպվելով անվտանգության և գաղտնիության բարձր չափանիշներին համապատասխան։