Ծնողներին հուզող հարցերից է, թե երբ է երեխան իսկապես պատրաստ մանկապարտեզ հաճախելուն: Բացի այն, որ մանկապարտեզ ընդունելու համար սահմանված է նվազագույն որոշակի տարիք,
ամեն երեխա նաև անհատականություն է, ուստի ամեն մեկը տարբեր տարիքում է պատրաստ մանկապարտեզ հաճախելուն: Ստորև կներկայացնենք 15 նշաններ, որոնք վկայում են, որ փոքրիկն արդեն պատրաստ է մանկապարտեզ գնալուն.
- Երեխան արդեն սահուն խոսում է, սիրում է խաղալ այլ երեխաների հետ և ձգտում է շփվել նրանց հետ
- Կարող է սնվելիս գդալ օգտագործել, ինքնուրույն միզանոթից օգտվել, հագնվել աննշան օգնությամբ
- Երեխայի սննդակարգը բազմազան է. ներառում է սուպեր, պյուրեներ, մսեղենով և ձկնեղենով կերակրատեսակներ
- Երեխայի համբերությունը բավարարում է գոնե 15 րոպե տեղում հանգիստ նստելու համար: Սիրում է լսել և ինքնուրույն ինչ-որ բան անել /օրինակ, նկարել/
- Երեխան կարող է որոշ ժամանակ անց կացնել առանց մեծերի ուշադրության, ինքնուրույն իր համար զբաղմունք գտնել
- Փոքրիկը չունի նյարդային համակարգի խանգարումներ
- Չունի փսիխոսոմատիկ վիճակներ, երբ ամեն նյարդային ցնցում վերաճում է հիվանդության
- Երեխան հետաքրքրությամբ ուսումնասիրում է շրջապատող աշխարհը և կարող է բավական երկար ժամանակ մնալ առանց ծնողների
- Սիրում է սովորել, էնտուզիազմով նոր գործի է «լծվում» և այն հասցնում ավարտին:
- Փոքրիկը սիրում է գտնվել երեխաների շրջապատում, անգամ եթե նա չի կարող ինքնուրույն հագնվել և ուտել
- Առողջական վիճակով պայմանավորված հակացուցումներ չկան
- Չունի սննդային ալերգիա, տեսողական և լսողական խնդիրներ: Այլապես հարկավոր է երեխայի համար ընտրել համապատասխան մասնագիտացված հաստատություն:
- Բժշկական զննություն է անցել մանկաբույժի, ակնաբույժի, թերապևտի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի մոտ:
- Փոքրիկը ստացել է բոլոր պատվաստումներն ըստ պատվաստումների օրացույցի և անալիզ է հանձնել` մեզի ընդհանուր անալիզ, մեզի անալիզ շաքարի պարունակությունը ստուգելու համար, անալիզ` ճիճուների առկայությունը ճշտելու համար:
- Երեխան հաճախ մրսածությամբ հիվանդանալու հակում չունի /տարեկան 6 անգամից ավել չի հիվանդանում/: Եթե նման խնդիր կա, մայրիկը երեխային ավելի ուշ պետք է մանկապարտեզ ուղարկի: