«Չեմ ուզում մանկապարտեզ, չեմ գնալու»: Այս հոգետանջ արտահայտությունը դուք արդեն լսում եք ամեն առավոտ: Դրան նաև ավելանում է փորացավը, գլխացավը և այն, որ ընդհարապես նրա սիրտը խառնում է մանկապարտեզից:
Ավելի բարդ իրավիճակներում փոքրիկի մոտ իրականում բարձրանում է տաքությունը, հայտնվում է փորացավ և ձևավորվում են խրոնիկ հիվանդություններ:
Ի՞նչ է հարկավոր անել նման իրավիճակում: Նախ և առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչու երեխան ոչ մի «կաշառքի» դեպքում չի ցանկանում գնալ մանկապարտեզ:
Կենսապերպի փոփոխություն
Փոքրիկները ամենամեծ պահպանողականներն են: Միայն առաջին հայացքից է թվում, որ նրանք անընդմեջ ձգտում են նորանոր արկածների և զգացողությունների: Իրականում իրենց սովոր ռիթմը, որտեղ նրանք համոզված գիտեն` որ գործողությունը որից հետո է արվում, նրանց կյանքի կարգն է և հարմարավետությունը: Եվ ահա, մայրիկը առավորտյան տանում է անծանոթ տիկնոջ մոտ, որտեղ բացի իրենից` սիրելիից, կամ նաև այլ երեխաներ, թողնում է բախտի քմահաճույքին և հայտնի չէ` կտեսնի մայրիկին այլևս թե չէ: Այստեղ ամեն ինչ օտար է, հետևաբար նաև թշնամական:
Ելք
Աստիճանաբար փոքրիկին սովորեցրեք փոփոխությունների ռեժիմին: Եթե նա սովոր է ուշ քնել կամ ուշ արթնանալ, հարկավոր է զգուշորեն նրան ավելի վաղ արթնացնել: Դա անենևին էլ վախենալու չէ, քանի որ փոփոխությունը կտևի ընդհամենը 3-4 օր: Եթե կտրուկ փոխվում է կյանքի ռիթմը, ապա պետք է պահպանել «տնից մի կտոր»: Օպտիմալ տարբերակ է, որ Դուք կարողանաք դաստիարակի հետ պայմանավորվել, որ սկբնական շրջանում մեկ շաբաթ ներկա գտնվեք դասերին:
Եթե դա ինչ-ինչ պատճառներով անհնարին է, մտածեք ինչ-որ հաճելի բանի, իրի մասին, որը Ձեր փոքրիկին կհիշեցնի տան մասին: Դա կարող է լինել խաղալիք, որի հետ նա հաճելիորեն քնում է, սովոր ուտելիք փոքր ափսեի մեջ: Կամ, հնարավոր է, ցանկություն ունենաք Ձեր փոքրիկի համար փոքր թալիսման պատրաստել, օրինակ` փոքր ողորկ խաղալիք, որը հնարավոր կլինի կրել գրպանում: Եթե փոքրիկը տխրի, ապա կհիշի «հրաշագործ թալիսմանի» մասին և վերջինս անպայման կօգնի հաղթել անցանկալի մտքերը:
Անսովոր ուտելիք
Հիշեք Ձեր մանկությունը. հնարավոր է, որ Դուք էլ մանկապարտեզում ունեցել եք չսիրած ուտելիք: Կաթի սեր, կիսել, կաթնային պյուրե, սոխով ապուր `ամեն ոք իր հիշողությունն ունի: Երբեմն դաստիարակները շատ հանմառորեն են փորձում նրանց կերակրել, պահանջում եմ արագ և մինչև վերջ ուտել, որը ոչ բոլոր երեխաներին է հատուկ:
Ելք
Եթե Ձեր փոքրիկը համառորեն հրաժարվում է այնտեղի ուտելիքից, ապա պայմանավորվեք դայակի հետ, որպիսի նա չպնդի նրան ուտել: Վերջ ի վերջո, դեռ ոչ մի փոքրիկ սեփական կամքով սովից չի մահացել: Մինչ մանկապարտեզ գնալը մի կերակրեք նրան: Այս պարագայում նա արդեն ուշադրություն կդարձնի այնտեղի ուտելիքին:
Եթե մանկապարտեզի օրենքների մեջ մտնում է տանից ուտելիք տանելը, ապա թող դա լինի գեղեցիկ կտրկված միրգ կամ բանջարեղեն: Փորձեք քաղցրավենիք չտալ:
Շարունակելի
Նյութն ըստ Medportal.ru կայքի