Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ
Շունը լուրջ կենդանի է: Նրանց հետ շփումը բոլորովին այլ մակարդակի վրա է՝ անկախ չափերից ու ցեղատեսակից: Նրա ողջ կյանքի հետագա վարքագիծը որոշվում է շնիկի կյանքի առաջին տարում: Եթե նրան երես տաք, ապա հետո հասուն կենդանուն շատ դժվար կլինի սովորեցնել, թե ինչպես պետք է պահի իրեն բնակարանում: Շները ոհմակային կենդանիներ են, այդ պատճառով նրանք միշտ ձգտում են լինել ձեր կողքին: Նրանց համար այլ կերպ լինել չի կարող: Շունը ձեր ընտանիքը համարում է իրենը, սակայն պետք է հենց սկզբից նրան հասկացնել, թե ով է ընտանիքի առաջնորդը:Կրծողներին պետք է պահել վանդակի կամ ակվարիումի մեջ, այլապես պետք է հրաժեշտ տաք կենցաղային տեխնիկայի բոլոր կոճակներին ու էլեկտրական լարերին: Նրանք կայուն, ուժեղ բույր ունեն եւ զույգերով պահելու դեպքում լավ բազմանում են: Կրծողները հիմնականում գիշերային կյանք են վարում, այնպես որ գիշերը տան մի անկյունից լվող անդադար կրթկրթոցը կարող է ձեզ բավական անհարմարություն պատճառել:
Կա տարածված սխալ կարծիք, որ ակվարիումային ձկներից հնարավոր չէ ալերգիա ունենալ: Ալերգիան կարող է լինել ինչպես հատուկ ձկների համար նախատեսված չոր կերերից, այնպես էլ