Երեխային երես տալու-չտալու հարցը մտահոգում է ծնողներին հենց առաջին իսկ շաբաթներից, երբ երեխան կերակրելու ընթացքում կամ հանգիստ քնելու փոխարեն լաց է լինում: Երբ գրկում են նրան և քայլում սենյակում, նա գոնե ժամանակավորապես դադարում է լաց լինել, երբ օրորոց են դնում, ամեն ինչ սկսվում է նորից: Առաջին երկու ամիսներին պետք չէ անհանգստանալ, թե երեխան երես կառնի: Ըստ երևույթին, երեխան վատ է զգում կամ նյարդային գրգռված վիճակում է: Երբ նրան գրկում եք, դա շեղում է ուշադրությունը, իսկ շարժումը` հանգստացնում:
Բացի այդ` ձեր մարմնի ջերմությունն ու թեթև հպումը երեխայի փորիկին նույնպես օգնում են:Եթե անգամ մտածում եք, թե մի քիչ երես եք տվել նրան, ապա 4-5 ամսականում մի քանի օրում կարելի է վերադաստիարակել:
Զգույշ եղեք 3 ամսականում: Այս շրջանում գազերն արդեն երեխային քիչ են տանջում: Նրա
Դուք նկատում եք, որ երեխան այլևս չի արթնանում անսպասելի ջղակծկումներից ու փքված փորով: Նա այլևս գրգռված չէ ու անընդհատ լաց չի լինում: Այն երեխաները, որոնք առաջին երեք ամիսներին գրկից չեն իջել, հավանաբար մի քիչ երես առած կլինեն: Նրանք ցանկանում են, որ գրկեն ու զբաղվեն իրենցով: Այժմ խելամիտ կլինի չափավորել սեփական կարեկցանքը:
Կան ծնողներ, որոնք հեշտությամբ զիջում են: Սկզբնական շրջանում, եթե ամեն անգամ լաց լինելիս մայրը միշտ պատրաստակամությամբ իր գիրկն է վերցնում փոքրիկին, մեկ-երկու ամիս անց երեխան համարյա ամբողջ ժամանակ , երբ քնած չէ, ուզում է իրեն գրկեն:
Եթե մայրը առաջվա նման զիջում է, որոշ ժամանակ անց երեխան հասկանում է, որ խեղճ, տանջահար մայրն իր «իշխանության» տակ է, և բռնանում է նրա վրա` պահանջելով իրեն շարունակ ձեռքերի վրա պահել: Հոգու խորքում մայրը չի կարող չվրդովվել և տհաճություն չզգալ, սակայն շուտով ամաչում է և ստեղծված անբնական վիճակից անկարող է ելք գնտել:
Երեսառածության պատճառների մասին կարդացեք հաջորդիվ: