Ինչպես են երեխաները երեսառած դառնում

Ամենից հաճախ անդրանիկ զավակն է այդպիսին լինում։ Բոլոր ծնողներն էլ իրենց առաջնեկներին մի քիչ երես են տալիս։ Հաճախ նրանք ոչ միայն պաշտում են երեխային, այլ նրա հետ են կապում իրենց չիրականացված հույսերն ու ակնկալիքները։ Բացի այդ` ծնողները հուզվում են` իրենց պատասխանատու զգալով այդ անօգնական էակի համար։

Երբ երեխան լաց է լինում, ծնողները պարտավորված են զգում որևէ բանով օգնել նրան։ Երկրորդ երեխայի ժամանակ նրանք ավելի վստահ են իրենց ուժերի վրա և կարող են ճիշտ գնահատել իրադրությունը։ Նրանք արդեն գիտեն, որ երբեմն պետք է մերժել երեխային՝ հօգուտ նրա։ Երբ ստիպված են համառ ու անդրդվելի լինել, այլևս իրենց մեղավոր չեն զգում, որովհետև գիտեն, nր իրավացի են։

Սովորաբար երեխաներին երես են տալիս նաև այն ծնողները, որոնք վստահ չեն իրենց աժեքների վրա և դառնում են իրենց երեխայի

ստրուկը։ Այն ծնոդները, որոնք երեխա են որդեգրել, պարտավորված են զգում գերմարդկային ջանքեր գործադրել արդարացնելու իրենց:

Ծնողները, որոնք ամաչում են երեխայի նկատմամբ իրենց տածած անբարյացակամ զգացումներից, ձգտում են քավել իրենց «մեղքերը»` երեխային չմերժելով ոչ մի հարցում։ Որոշ ծնողներ, որոնք ի վիճակի չեն լսել երեխայի լացը,  պատրաստ են անել ամեն ինչ, միայն թե նա լաց չլինի։

Ինչ էլ լինի պատճառը, նման ծնողները չափազանց հեշտությամբ են վար դնում զենքերն` աշխատելով բավարարել երեխայի բոլոր ցանկությունները։ Եթե երեխան հասկացող էակ լիներ, դա այնքան էլ սարսափելի չէր լինի: Բայց ցավն այն է, որ երեխան չգիտի, թե ինչն է իր համար լավ և ինչը` վատ:

Որքան շատ են ծնողները ենթարկվում երեխայի քմահաճույքներին, այնքան նա ավելի պահանջկոտ է դառնում։ Այնպես որ, սիրելի ծնողներ, ստիպեք Ձեզ երբեմն-երբեմն մերժել փոքրիկին, որքան էլ դա դժվար լինի Ձեզ համար: