Որ կենդանին է հարմար ձեր երեխային

Եթե ցանկանում եք, որ տնային կենդանին չդառնա փոքրիկի հերթական խաղալիքներից մեկը, եւ նա լիարժեք մասնակցի կենդանու դաստիարակության ու խնամքի հետ կապված հոգսերին, ապա պետք է համբերել մինչեւ երեխայի 5-6 տարին լրանալը: Այս տարիքի երեխաներին ամենից հարմար են ծովախոզուկներն ու համստերները: Նրանց կարելի է պահել ձեռքի մեջ, շոյել, ինչը չափազանց կարեւոր է փոքրիկի համար: Այս կենդանիները դիմացկուն են եւ խնամքի հատուկ պայմաններ չեն պահանջում:

8-9 տարեկան հասակում երեխան արդեն կարող է ինքնուրույն հոգ տանել գորտերի, ճագարների, սպիտակ մկների ու առնետների, 

փոքր ցեղատեսակի շների եւ կարճամազ կատուների մասին:

 

9-10 տարեկան երեխաների համար կարող եք ակվարիումային ձկներ, խխունջներ, ջրային եւ ցամաքային կրիաներ գնել, որոնց համար անհրաժեշտ է անպայման համապատասխան բնական միջավայր ու պայմաններ ապահովել:

10-12 տարեկանում արդեն կարելի է մտածել երկարամազ կատուների, դեղձանիկների եւ ալիքավոր թութակների մասին: Ավելի խոշոր թութակներ խորհուրդ է տրվում պահել, երբ երեխան ավելի մեծ կլինի:

14-15 տարեկան դեռահասներին կարելի վստահել համարյա ցանկացած տնային կենդանու խնամք՝ ներառյալ խոշոր շները:

Շարունակելի

Այս թեմայով կարդացեք նաև` Կենդանիները տանը

 

Աղբյուրը` Արտակարգ իրավիճակների նախարարություն (www.mes.am)