Մարտի 17-ից ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտություն:
Այս հետազոտության նպատակն է գնահատել, թե որքանով է բնակչությունն ապահովված կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, ինչպես նաև վիրուսային հեպատիտ A, B, C, D, E-ի դեմ հակամարմիններով։
Յուրաքանչյուր քաղաքացի (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ և կամավոր կերպով մասնակցել այս հետազոտությանը՝ պարզելու, թե ունի՞ արդյոք պաշտպանություն նշված հիվանդություններից:
Եթե ցանկանում եք մասնակցել, կամ Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը հետաքրքրված է, ապա կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/9iDOw կամ օգտագործելով համապատասխան QR կոդը (QR կոդը սքանավորելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://www.moh.am/#1/7858):
Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո անհրաժեշտ է նշված օրը այցելել նախապես ընտրած արյան նմուշառման կետը: Այցելության ժամանակ, եթե ունեք պատվաստումների քարտ, անհրաժեշտ է այն ներկայացնել։
Միացե՛ք հետազոտությանը և նպաստե՛ք հանրային առողջապահության զարգացմանը։