ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ երեկ կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները:
Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական
ՀՀ առողջապահության նախարարությունում այժմ մշակվում է ծննդկանների եւ երեխաների ուղեգրման կարգը` ըստ ծննդօգնության եւ մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների:
Դերենիկ Դումանյանը կարեւորեց տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած եւ նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ։
Մարզպետարանների առողջապահության պատասխանատուները Դերենիկ Դումանյանին նաեւ ներկայացրեցին նախարարի հրամանով Երեւանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում մասնագետների մարզային այցերի ընթացքում իրականացված աշխատանքների մասին։