Ապրիլի 22-ը՝ Երկիր Մոլորակի Օր

Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Երկիր Մոլորակի օրը։

Դա մի օր է, երբ մարդիկ հիշում են, որ մեր տունը՝ Երկիրը, հատուկ խնամքի և սիրո կարիք ունի։ Ինչպես որ դու հոգ ես տանում քո սենյակի, կենդանու կամ խաղալիքների մասին, այնպես էլ բոլորս պետք է հոգ տանենք մեր մոլորակի մասին։

Ինչո՞ւ ենք նշում այս օրը

Երկիրը մեզ ամեն ինչ է տալիս՝

  • մաքուր օդ՝ շնչելու համար,

  • ջուր՝ խմելու և լողալու համար,

  • հող՝ բույսեր աճեցնելու համար,

  • բնություն՝ տեսնելու, լսելու և վայելելու համար։

Բայց մարդիկ երբեմն մոռանում են խնամել իրենց մոլորակը․ աղտոտում են օդը, ջուրը, հատում են ծառերը ու վնասում կենդանիներին։ Այդ պատճառով էլ այս օրը ստեղծվել է՝ բոլորին հիշեցնելու համար, որ Երկիրը մեր ընդհանուր տունն է, և մենք պետք է այն պահենք մաքուր ու առողջ։


Ի՞նչ կարող ես անել դու՝ սիրելի փոքրիկ 

Թեև դու դեռ երեխա ես, բայց կարող ես մեծ գործեր անել մոլորակի համար։

  • Տնկիր ծառ կամ ծաղիկ։

  • Աղբը գցիր համապատասխան տարաներ՝ թուղթը, պլաստիկը, մետաղը՝ առանձին։

  • Մի՛ վատնիր ջուրը՝ լվացվելիս կամ ատամներդ մաքրելիս։

  • Անջատիր լույսերը, երբ չես օգտագործում։

  • Մի՛ վնասիր բնության փոքր բնակիչներին՝ թիթեռներին, թռչուններին, միջատներին։

Թեև դրանք թվում են փոքր բաներ, բայց եթե բոլորս անենք այդքանը՝ Երկիրը կդառնա ավելի մաքուր, կանաչ և ուրախ։


Վերջաբանի փոխարեն

Երկիր Մոլորակի օրը մի օր չէ միայն տոնելու։ Դա օր է մտածելու, սիրելու և գործելու։ Եթե մենք սկսենք փոքր քայլերով, ապագայում կունենանք մեծ արդյունք։

Երկիրը մեր տունն է։ Սիրենք, պահպանենք այն ու շնչենք մաքուր օդ։