Հասցե Եզնիկ Կողբացու փող., 2ա շենք
Հեռախոս +374-10-532004
Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 98
Աշխատակազմ 20
Երևան քաղաքի № 20 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1970 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 256 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։
ՆՈՒՀ-ի տնօրենն է Սուսաննա Սուրենի Խաչատրյանը։
ՆՈՒՀ-ը հարմարեցված, բարձրահարկ շենքի 1-ին հարկում 4 խմբով գործող շուրջ 99 երեխաթվով հաստատություն է։ Ունի կահավորված խմբասենյակներ` ննջարանային մասով։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։
Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։