Հասցե Չարենցի փող., 90 շենք
Հեռախոս +374-10-556542
Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 126
Աշխատակազմ 23
Երևան քաղաքի № 15 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1965 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 131 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։
ՆՈՒՀ-ի տնօրենն է Քրիստինա Ռոբերտի Հունանյանը։
ՆՈՒՀ-ը տիպային կառույց է։ Նախատեսված է 6 խմբի համար, սակայն գործում է 4 խմբով շուրջ 130 երեխաթվով։ Ունի խմբասենյակներ և ննջարաններ։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։
Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։ Մանկապարտեզն ունի 1 դահլիճ, որը օգտագործվում է ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար։