Sidebar

Համար 4 մանկապարտեզ

Հասցե     Գրիգոր Լուսավորչի փ., 15/1 շ.

Հեռ.        +37410582313


Երևան քաղաքի № 4 մանկապարտեզը ստեղծվել է 1984 թ:

Մանկապարտեզն առանձին, երկհարկանի կառույց է, գործում է 4 խմբով շուրջ 151 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։  Մանկապարտեզն ունի 1 դահլիճ, որն օգտագործվում է ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար։

Մանկապարտեզում  իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական,  աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով  երեխաների  տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։ 
Ամենօրյա աշխատանքի արդյունքում ձևավորվել և ամրապնդվել է  մանկապարտեզ -  ծնող -մանկավարժ  կապը, կրթական և դաստիարակչական գործի նկատմամբ պահանջկոտ մոտեցումը և մանկապարտեզի հագեցած ու հետաքրքիր առօրյան։ Մանկապարտեզում պարբերաբար կազմակերպվում են ցերեկույթներ, տոնական հանդեսներ, նշվում են ազգային ավանդական ծեսերը և  երեխաների  ծննդյան տոները։