Sidebar

Համար 6 մանկապարտեզ

Հասցե             Վարդանանց փող., 16շենք

Հեռ.                 +37410540170

Երևան քաղաքի № 6 նախադպրոցական ուսումնական  հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1953 թ.

Մանկապարտեզը  հարմարեցված, բնակելի շենքի առաջին հարկում, 3 խմբով գործող, շուրջ 72 երեխաթվով հաստատություն է։  Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։

Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։ Ունի  մեկ դահլիճ, որտեղ իրականացվում են ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքները։