Sidebar

Համար 3 մանկապարտեզ

Հասցե         Վրացյան փ., 80

Հեռ.            +37410571323

 

Երևան  քաղաքի № 3 մանկապարտեզը ստեղծվել է 1988թ:

Մանկապարտեզը  եռահարկ առանձին կառույց է,  գործում է 7 խմբով շուրջ 246 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։  ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական,  աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով  երեխաների  տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։ 
Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդիկաներով, որոնց դասակարգումը հիմնված է գիտելիքների ձեռքբերման աղբյուրների, խոսքային, դիտողական, գործնական աշխատանքների վրա։ Ուսուցումն իրականացվում է փոխներգործուն` խաղային, գործնական, ակտիվ, ժամանակակից մեթոդներով։
Կրթադաստիարակչական խնդիրներն իրականացնելու համար մեծ ուշադրություն է դարձվում երեխաների առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը։
Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։