Sidebar

Համար 7 մանկապարտեզ

Հասցե            Մաշտոցի պող., 45ա շենք

Հեռախոս       +37410560607

Երևան քաղաքի № 7 նախադպրոցական ուսումնական  հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Ստեղծվել է 1924թ.:

Մանկապարտեզը առանձին երկհարկանի կառույց է, գործում է 5 խմբով շուրջ 198 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։  Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ Մանկապարտեզում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական,  աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով  երեխաների  տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։

Ուսուցման  գործընթացն  իրականացվում է ինչպես ավանդական`խոսքային, դիտողական, գործնական, այնպես էլ ժամանակակից`խաղային, ակտիվ գործնական մեթոդներով։

Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։