Sidebar

Համար 12 մանկապարտեզ

Հասցե            Մոսկովյան փ., 31շենք

Հեռ.                 +37410533392

Երևան քաղաքի № 12 մանկապարտեզը ստեղծվել է  1957 թ. :    
Մանկապարտեզը հարմարեցված, բնակելի շենքի 2-րդ հարկում, 3 խմբով գործող, շուրջ 80 երեխաթվով հաստատություն է։  Մանկապարտեզում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական,  աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով  երեխաների  տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։ 
Մանկապարտեզն ունի  գեղեցիկ կահավորված երեխաների զարգացման չափանիշներին համապատասխան գունեղ միջավայր, խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող , հետաքրքրությունները բավարարող առարկայանակ միջավայր(խաղային կենտրոններ, նկարներ, մանր և խոշոր կառուցողական նյութեր,սեղանային խաղեր, հեռուստացույցեր և այլն)։