Հասցե Մաշտոցի պող., 20շենք
Հեռ. +37410589102
Երևան քաղաքի № 10 մանկապարտեզը ստեղծվել է 1950 թ. :
Մանկապարտեզը առանձին երկհարկանի կառույց է, գործում է 4 խմբով շուրջ 126 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ Մանկապարտեզում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև ` ռուսերեն լեզվի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
Խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող, առարկայական միջավայր (խաղային կենտրոններ, նկարներ, մանր և խոշոր կառուցողական նյութեր, սեղանային խաղեր և այլն)։