Բժիշկների սխալի պատճառով հղի կինը կորցրել է երեխային ու իր ոտքերը

Չերկեսայում քրեական գործ է հարուցվել բժիշկների դեմ, ովքեր մասնագիտական պարտքը ոչ բարեխիղճ կատարելու արդյունքում հեռացրել են ծննդկանի ոտքերը:

2011թ. հունիսին Չերկեսայի հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել մի հղի կին` Ռայխան Հասանովա անունով` որովայնի ներքևի հատվածում սուր ցավերով: Ընդունարանում կնոջը գրանցելը տևել է գրեթե մեկ ժամ. այդ ընթացքում կնոջ մոտ արնահոսություն է սկսվել և վերջինը կորցրել է երեխային:

Բժիշկները որոշում են ընդունել հեռացնել հիվանդի կանացի օրգանները: Վիրահատության ընթացքում Ռայխանն ինֆեկցիա է ստացել, ինչից հետո նույն հիվանդանոցում արդեն հեռացրել են նրա ոտքերը:

Ռայխանը շատ ծանր է տարել վիրահատությունը. չորս անգամ սրտի կանգ է ունեցել: Վիրահատությունից հետո բժիշկները որոշել են կնոջը տեղափոխել Մոսկվա: Այդ ժամանակվանից ի վեր Ռայխանը 10 վիրահատություն է տարել: