Գլխացավը հղիության ամենահաճախ հանդիպող ուղեկիցներից է: Ըստ վիճակագրական տվյալների` ամեն հինգերորդ ապագա մայրիկ տառապում է գլխացավից:
Սա կարող է պաթոլոգիական տարբեր վիճակների մասին վկայել:
Գլխացավը կարող է լինել առաջնային, երբ պայմանավորված է այլ հիվանդության ընթացքով և երկրոդային, երբ գլխացավը հիմնական հիվանդության ախտանշաններից է:
Պատճառները
Հիմնականում գլխացավի պատճառ է միգրենը: Սա նյարդային հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է երիտասարդ տարիքում, դրսևորվում է հաճախակի գլխացավի նոպաներով, տեսողության և աղեստամոքսային համակարգի խանգարումներով:
Միգրենի դեպքում ցավում է գլխի կեսը, այն ուղեկցվում է սրտխառնուքով և փսխուքով:
Միգրենի նոպայի պատճառ կարող է լինել.
- Սննդային գործոնը. քաղցը, սննդի մեջ այնպիսի մթերքենրի օգտագործումը, ինչպիսիք են պանիրը, շոկոլադը, ցիտրուսները և կարմիր գինին
- Ֆիզիկական գրգռիչները. թարթող լույսը, աղմուկը, սուր հոտերը
- Եղանակի կամ կլիմայական գոտու փոփոխությունը
- Ստեսային վիճակները
- Ֆիզիկական հոգնածությունը, քնի պակասը:
Միգրենով տառապող կանայք հղիության ընթացքում որպես կանոն ավելի հազվադեպ են ցավի նոպաներ ունենում, հատկապես հղիության երկրորդ կեսին: Դա պայմանավորված է հորմոնալ ֆոնի փոփոխությամբ:
Միգրենից բացի, գլխացավը կարող է լինել լարվածության պատճառ: Սա, որպես կանոն, միջին ինտենսիվության ցավ է. գլուխը կարծես սեղմվում է օղակի ճնշման տակ: Նման ցավը, սովորաբար, պայմանավորված է ստրեսով, ֆիզիկական կամ հոգեբանական գերծանրաբեռնվածությամբ: Որոշ դեպքերում ցավը կարող է լինբել նաև վզի մկանների և գոտկատեղից վերև ընկած մկանների լարվածության հետևանք: Նման դեպքերում ցավը սկսվում է ծոծրակից և տարածվում:
Գլխացավի պատճառ կարող է լինել նաև հիպոտոնիան` ցածր զարկերակային ճնշումը:Սա բնորոշ է հղիության առաջին եռամսյակին, հատկապես եթե այն ուղեկցվում է վաղ տոքսիկոզով:
Մեկ այլ հնարավոր պատճառ է հիպերտոնիան` բարձր զարկերակային ճնշումը, որը հղիության լուրջ պաթոլոգիայի նշաններից է, բնորոշ է ուշ տոքսիկոզին` գեստոզին, ուղեկցվում է զեղումներով և մեզի մեջ սպիտակուցների ի հայտ գալով:
Գլխացավը կարող է լինել նաև գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանք:
Շարունակելի
Նյութն ըստ 9months.ru կայքի