Հղիության վեցերորդ ամիսը. վտանգավոր ախտանիշներ և շեղումներ նորմայից

Վեցերորդ ամսում հնարավոր է տարբերակել մի քանի մտահոգիչ ախտանիշներ, որոնց դեպքում հարկավոր է բժշկի դիմել.

  • արգանդի ցավոտ կծկումներ ժամվա ընթացքում չորս անգամից ավելի
  • սեռական ուղիներից արյունային արտադրություն
  • առատ ջրային արտադրություն հեշտոցից
  • փորում ցանկացած սուր ցավ
  • պարբերաբար դարձած փսխուքը, գլխացավը:

Վեցերորդ ամսվա հոգեբանությունը

Ձեզ համար այս ամիսը էմոցիոնալ առումով բարվոք է: Դուք  էմոցիոնալ առումով  կայուն վիճակում եք, երբեմն մի քիչ անուշադիր, ցրված:

Փոխարենը, ապագա հայրիկի մոտ այս ժամանակ արդեն դրսևորվում են «առաջիկայում հայր դառնալու» «ախտանիշները» ահնագստության տեսքով:  Օգնեք ամուսնուն հաղթահարել անհանգստությունը, հիշեցրեք, որ նախկինի պես սիրում եք նրան, միասին հյուր գնացեք, կինո, թատրոն:

Հնարավոր շեղումներ նորմայից

Նորմայից ավել քաշ հավաքելու դեպքում բժիշլը նախ ստուգում է, թե արդյոք գաղտնի այտուցվածություն չկա. Դրա համար մի քանի օրվա ընթացքում կինը չափում է, թե որքան հեղում է ընդունում և որքան է հեռանում օրգանիզմից: Եթե օրգանիզմից հեռանում է այնքան, որքան և կինը խմում է, ուրեմն խնդիրը այտուցները չեն: Հղի կնոջն նման դեպքում մաքորղ դիետաներ են նշանակվում:

 

Ձևավորված ընկերքի բջիջները շարունակում են հատուկ հորմոն` ընկերքային լակտոգեն արտադրել, որը ինսուլինի «թշնամին» է:  Իսկ ինսուլինի անբավարարության դեպքում արյան և մեզի  մեջ պարունակվող շաքարի քանակը բարձրանում է:  Ընկերքային լակտոգենի ազդեցությամբ կարող է արտադրվող ինսուլինը բավարար չլինի:  Դա հատկապես ազդում է շաքարային դիապետ ունեցող կանանց վրա:  Հղիությունը նաև ինդիկատոր է` բացահայտելու, թե արդյոք կինը հակվածություն ունի շաքարային դիապետի նկատմամբ: Այն կանայք, որոնք դիաբետով հիվանդ ազգականներ ունեն, հղիության ժամանակ պետք է առավել ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ:   Դիաբետի ախտանիշներ են քաղցի  և ծարավի չափազանցված զգացումը, միզարձակման հաճախակիությունը, տեսողության խանգարումները, գլխապտույտը:

Ապագա մայրիկների մեկ երրորդին անհանգստացնում է մեկ այլ խնդիր` երակների լայնացումը:  Շատ կանայք հղիության հենց այս ժամկետում իրենց ոտքերի վրա օձանման ձգվող երակներ են նկատում: Պատճառն այն է, որ մեծացող արգանդը ճնշում է խոշոր երակային հանգույցները, որոնք անցնում են դրա հետևի մասով:  Արդյունքում դժվարանում է երակային արյան հոսքը, տրոմբների առաջացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Ապագա մայրիկը, որ երակների լայնացում ունի, չպետք է երկար ժամանակ մնա կանգնած կամ նստած, այլ պետք է հաճախ փոխի մարմնի դիրքը, ցանկալի է նաև հաճախ ոտքերը բարձր դիրքում պահի: Երակների լայնացումը կանխելու համար կան հատուկ տրիկոտաժից զուգագուլպաներ, որոնք համապատասխան ճնշում են գործադրում երակների վրա` կանխելով դրանց լայնացումը:

Անհրաժեշտ բժշկական միջոցառումներ

Հղիության 20-րդ շաբաթից հետո արդեն ամեն 2-3 շաբաթը մեկ հղի կինը այցելու է բժշկին: Ամեն այցելության ժամանակ մեզի անալիզ է կատարվում, 24-26-րդ շաբաթներին գլվարոր` ամբողջական ստուգումներ են կատարվում:

Բժիշկը նախկինի պես ուշադիր հետևում է քաշի ավելացմանը, զարկերակային ճնշմանը:

Հղիության վեցերորդ ամիսը ճիշտ ժամանակն է հատուկ բանդաժ գնելու, որը արգանդը և պտուղը բարձր է պահում` նվազեցնելով մեջքի վրա և փոքր կոնքում գտնվող ներքին օրգանների վրա ճնշումը: Իսկ թե բանդաժի որ տեսակը և չափսը ձեզ համապատասխան կլինի, կախված է անհատական տվյալներից: Բանդաժը միշտ կրելու կարիք չկա, եթե բժիշկը նման խորհուրդ չի տվել:

 

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Նյութն ըստ 9months.ru կայքի