Հղիության վեցերորդ ամիսը. ապագա երեխան

Նախածննդյան շրջան

Այս ամսվա ընթացքում  պտուղն աճում է ևս 5 սմ, նրա զանգվածը կրկնապատկվում է: Ամսվա վերջում պտղի միջին երկարությունը 36 սմ է:  Առայժմ փոքրիկը շատ նիհար է, բայց մաշկի տակ սկսում է ճարպ ձևավորվել, որը ծառայում է մարմնի կայուն ջերմաստիճան ապահովելուն:  Երեխայի մաշկը հաստանում է:  Ձեռքերի մատները հմտանում են, երեխան նախապատվություն է տալիս ձեռքերից մեկին` այսինքն ձևավորվում է ապագա աջլիկը կամ ձախլիկը:

Շարունակվում է ուղեղի զարգացումը, նյարդային բջիջների թիվը հասնում է առավելագույնին:  Պտղի մոտ ձևավորվում է քնի և արթմնի վիճակի սեփական ռիթմը, որը պահպանվում է նաև ծնվելուց հետո: Երեխան այդ ժամանակ արդեն երազներ է տեսնում:  Նա լավ լսում է ձեր  խոսքը, իսկ նրա սրտի զարկերը կարելի է լսել հատուկ բժշկական սարքերի միջոցով: Սրտի զարկերի հաճախականությունը հասուն մարդուց մի փոքր ավել է` 120-160 զարկ րոպեում:

Մինչև 24-րդ շաբաթը հասունացած չեն  միայն թոքերը. պտուղը շնչում է  ընկերքի միջոցով, որտեղ մոր և պտղի արյան միջև

Այս ամսվա ընթացքում  պտուղն աճում է ևս 5 սմ, նրա զանգվածը կրկնապատկվում է: Ամսվա վերջում պտղի միջին երկարությունը 36 սմ է:  Առայժմ փոքրիկը շատ նիհար է, բայց մաշկի տակ սկսում է ճարպ ձևավորվել, որը ծառայում է մարմնի կայուն ջերմաստիճան ապահովելուն:  Երեխայի մաշկը հաստանում է:  Ձեռքերի մատները հմտանում են, երեխան նախապատվություն է տալիս ձեռքերից մեկին` այսինքն ձևավորվում է ապագա աջլիկը կամ ձախլիկը:

Շարունակվում է ուղեղի զարգացումը, նյարդային բջիջների թիվը հասնում է առավելագույնին:  Պտղի մոտ ձևավորվում է քնի և արթմնի վիճակի սեփական ռիթմը, որը պահպանվում է նաև ծնվելուց հետո: Երեխան այդ ժամանակ արդեն երազներ է տեսնում:  Նա լավ լսում է ձեր  խոսքը, իսկ նրա սրտի զարկերը կարելի է լսել հատուկ բժշկական սարքերի միջոցով: Սրտի զարկերի հաճախականությունը հասուն մարդուց մի փոքր ավել է` 120-160 զարկ րոպեում:

Մինչև 24-րդ շաբաթը հասունացած չեն  միայն թոքերը. պտուղը շնչում է  ընկերքի միջոցով, որտեղ մոր և պտղի արյան միջև գազափոխանակություն է տեղի ունենում:

Վեցերորդ ամսվա ավարտին երեխայի ապրելու հավանականությունը վաղաժամ ծննդաբերության ժամանակ 85 տոկոս է:

Այժմ դուք ձեզ լավ եք զգում և լավ տեսք ունեք: Այտերը  գեղեցիկ կարմիր են արյան ուժեղացված շրջանառության հետևանքով:

Արգանդը ճնշում է միզապարկին, ինչի պատճառով ստիպված եք հաճախ զուգարան գնալ: Միզարձակման ցանկության դեպքում երկար դիմանալ պետք չէ. միզապարկի լցվելը նպաստում է միզուղիներում բորբոքային պրոցեսների զարգացմանը:

Պտղի շարժումներն ավելի հաճախակի ու զգալի են դառնում: Շարժումներին ի պատասխան` արգանդում կծկումներ են առաջանում: Դրանք գրեթե անցավ են, ոչ կանոնավոր և ոչ շարունակական, ձևում են մինչև մեկ րոպե:  Նման կծկումները վտանգավոր չեն. Արգանդն այսպիսով սովորում է կծկվել և թուլանալ` պատրաստվելով ծննդաբերությանը:  Սովորաբար օրական կարող է լինել մինչև 10 կծկում, որոնք ինքնուրույն անցնում են` հատկապես պառկած վիճակում: Եթե զգաք, որ կծկումները ցավոտ են դառնում և պարբերական, պետք է շուտ բժշկի դիմել:

 

Այս թեմայով կարդացեք նաև` Հղիության 6-րդ ամիսը: Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի օրգանիզմում

 

շարունակելի

Նյութն ըստ 9months.ru կայքի