Նյութի առաին մասը կարդացեք այստեղ
5. Բրնձով և բանջարեղենով ապուր
Տարիք՝ սկսած 7 ամսականից
Բաղադրիչներ՝
-
Սպիտակ բրինձ՝ 1 ճ/գ
-
Գազար՝ 1 փոքր
-
Դդում՝ 30 գ
-
Ջուր՝ 250 մլ
Պատրաստման եղանակը՝
Բրինձը լավ լվանալ, եփել բանջարեղենի հետ։ Խյուսել մինչև վերածվի միատարր, կրեմանման զանգվածի։
Օգուտը՝ մարսողական համակարգի համար հարմար, հագեցնող և նուրբ։
5. Կարմիր ոսպով և բանջարեղենով ապուր
Տարիք՝ սկսած 10 ամսականից
Բաղադրիչներ՝
-
Կարմիր ոսպ՝ 1 ճ/գ
-
Գազար՝ 1 փոքր
-
Լոլիկ՝ 1 փոքր (առանց կեղևի)
-
Կարտոֆիլ՝ 1 փոքր
-
Ջուր՝ 300 մլ
Պատրաստման եղանակը՝
Ոսպը լավ լվանալ, եփել բանջարեղենի հետ մինչև ամեն ինչ փափկի։ Խյուսել կամ մատուցել փոքր կտորներով՝ ըստ երեխայի տարիքի։
Օգուտը՝ հարուստ է երկաթով, բուսական սպիտակուցներով և էներգիայով։
7. Դդմիկով (կամ ցուկկինիով) խյուսապուր
Տարիք՝ սկսած 6 ամսականից
Բաղադրիչներ՝
-
Ցուկկինի կամ դդմիկ՝ 1 փոքր հատ
-
Կարտոֆիլ՝ 1 փոքր
-
Կարագ՝ 1/2 թ/գ
-
Ջուր՝ 200 մլ
Պատրաստման եղանակը՝
Կտրատել բանջարեղենը, եփել մինչև փափկեն։ Խյուսել և ավելացնել մի փոքր կարագ։ Ցուկկինին շատ նուրբ է և լավ է համադրվում կարտոֆիլի հետ։
Օգուտը՝ հարուստ է ջրով, վիտամիններով, օգնում է մարսողությանը։
8. Ձկան ապուր (հարմարեցված)
Տարիք՝ սկսած 10-11 ամսականից (բժշկի հաստատմամբ)
Բաղադրիչներ՝
-
Ճերմակ ձուկ (օր.՝ սիբաս, տառեխ, սաղմոն՝ առանց փշի)՝ 30 գ
-
Գազար՝ 1 փոքր
-
Կարտոֆիլ՝ 1 փոքր
-
Ջուր՝ 250 մլ
-
Մի քանի կաթիլ ձիթայուղ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը՝
Ձուկը եփել առանձին և հեռացնել բոլոր փշերը։ Բանջարեղենները եփել առանձին, խյուսացնել, ապա ավելացնել մանրացված ձուկը։ Կարող եք խառնել և մի փոքր ձիթայուղ ավելացնել։
Օգուտը՝ հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և բուսական սպիտակուցներով, նպաստում է ուղեղի զարգացմանը։
Խորհուրդներ ծնողների համար
-
Ապուրները պետք է լինեն առանց աղի և շաքարի։
-
Սկզբում կերակրեք օրական 1 անգամ՝ սկսելով 1-2 թ/գ չափաբաժնից։
-
Նոր բաղադրիչները փորձարկել առանձին՝ ալերգիկ ռեակցիաները բացառելու համար։
-
Պահպանեք հիգիենան՝ կերակրելու և պատրաստելու ընթացքում։