Մրգեր և բանջարեղեններ
Եթե 6 ամսական հասակում երեխային կարելի է տալ դդմիկ, դդումի բաց գունի տեսակները, խնձոր, տանձ, բանան, ապա արդեն մեկ տարեկան հասակում այդ ցանկն ընդլայնվում է, երեխային արդեն կարելի է տալ կիվի, նարինջ, ելակ, բալ, հաղարջ և այլն:
Եթե որևէ մթերք ալերգիկ ռեակցիա է առաջացնում, հարկավոր է 2-3 ամսով դադար տալ և նորից փորձել:
Բանջարեղեններից երեխային զգուշությամբ են տալիս բազուկ, կանաչ ոլոռ, լոբի: Սրանցից պատրաստված կերակուրները աղիքներում գազային կուտակումներ են առաջացնում: Կարտոֆիլին շատ տուրք մի տվեք, քանի որ շատ կրախմալ է պարունակում:
Միս և ձուկ
Սպիտակուցի կարևոր աղբյուր է միսը: Երեխայի սննդացանկում միս կարելի է ներառել 6 ամսականից հետո: Սկզբում ցանկալի է երեխային տալ մսի դյուրամարս տեսակներ` նապաստակի, հնդկահավի միս: Իսկ արդեն մեկ տարեկանում կարելի է տալ նաև հորթի ոչ յուղոտ միս: Ցանկալի չէ երեխային տալ խոզի, ոչխարի, ջրային թռչունների մսից կերակուրներ, քանի որ դրանք դժվար են մարսվում:
10-12 ամսական երեխային ձուկ կարելի է տալ շաբաթը 1-2 անգամ:
Մսից և ձկնից կերակրատեսակները հարկավոր է շոգեխաշման եղանակով պատրաստել:
Ձու
Ձուն պարունակում է հեշտ մարսվող սպիտակուցներ, ամինաթթուներ, միկրո և մակրոտարրեր: Մեկ տարեկան երեխային կարելի է տալ ձվածեղ կամ ձվով պատրաստված այլ կերակրատեսակներ: Հավի ձվից ալերգիա ունենալու դեպքում երեխային կարելի է տալ լորի ձու:
Քաղցրեղեն
10-12 ամսական երեխայի համար տորթերը, բլիթները, շոկոլադե կոնֆետներն արգելված են: Փոքրիկին կարելի է քիչ քանակությամբ տալ մարմելադ, ջեմ, մուրաբա և այլն:
Այս թեմայով կարդացեք նաև` Մինչև մեկ տարեկան երեխայի սննդացանկը /մաս 1-ին/
Նյութն ըստ mamam-papam.ru կայքի