Ինչ է պետք`
Կաթ-400 մլ
Խնձոր- 2 հատ
Վարսակի շերտիկներ (овсяных хлопьев)-150 գրամ
Խնձորի հյութ-400մլ
Շաքարավազ-50 գրամ
Դարչին-կես թեյի գդալ
Սերուցք 10 % յուղայնությամբ-70 մլ
Ինչպես պատրաստել`
Վարսակի շերտիկները լցնել կաթսայի մեջ, ավելացնել խնձորի հյութը, կաթը եւ շաքարավազը: Դնել կրակի վրա եւ անդադար խառնելով հասցնել եռման: Իջեցնել կրակը ու եփել 5 րոպե: Վերցնել կրակից եւ դնել մի տաք տեղ`եւս 5րոպե:
Խնձորը լվանալ, մաքրել միջուկից եւ մանրացնել: Լցնել շիլայի վրա, ավելացնել դարչինն ու սերուցքը: արագ խառնել եւ մատուցել:
Բարի ախորժակ