Երբ պետք է անցում կատարել 4-անգամյա սննդի եւ ինչպես որոշել չափաքանակը

1-3 տարեկան փոքրիկների սնվելու ռեժիմը չափազանց կարեւոր է: Երեխայի օրգանիզմն այս տարիքում կտրուկ զարգանում է, դրա համար էլ ծնողները պետք է օգնեն նրան, որպեսզի սննդի միջոցով ստանա բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու միկրոէլեմենտները:

Ի դեպ, կարեւոր է ոչ միայն սնունդը, այլեւ ռեժիմը՝ երբ է սնվում երեխան, ինչ չափաքանակով եւ ինչպես են բաշխված կալորիաները: Երեխայի սննդային ռեժիմի ամենակարեւոր փոփոխությունը տեղի է ունենում, երբ նա դառնում է մեկ տարեկան: Հենց այս տարիքում պետք է կամաց-կամաց անցում կատարել օրական 4-անգամյա սննդի: 2 տարեկանում կամ դրանից ավելի մեծ տարիքում ռեժիմը գրեթե չի փոխվում, փոխարենը փոխվում է չափաքանակը՝ կախված տարիքից ու պահանջից: 3 տարեկան փոքրիկի դեպքում 4-անգամյա սնունդը պետք է բաշխված լինի հետեւյալ համամասնությամբ՝ նախաճաշ ու ճաշ՝ 30-ական տոկոս, հետճաշիկ ու ընթրիք՝ 20-ական տոկոս: 3 տարեկանում փոքրիկի սննդացանկը պետք է հարուստ լինի՝ կաթ ու կաթնամթերք, միրգ ու բանջարեղեն, մսամթերք ու ձուկ: 3  տարեկանում փոքրիկի սննդացանկում ավելանում են նաեւ լոբազգիները՝ ոլոռ, լոբի,սիսեռ: