Ինչ է պետք`
Վարսակի շերտիկներ (овсяных хлопьев)-50 գրամ
Կաթ-350 մլ
Չամիչ
Ծիրանի չիր-100 գրամ
Սեւ սալորաչիր-100 գրամ
Մեղր-2 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել`
Կաթսայի մեջ լցնել կաթը, եռացնել, ավելացնել վարսակի շերտիկներն ու եփել մոտ երկու րոպե: Վերցնել կրակից եւ թողնել մի տաք տեղում:
Տաք թավայի մեջ լցնել մեղրը, ու հենց առաջանան փոքրիկ պղպջակներ, ավելացնել կտրատած չոր մրգերն ու մեկ րոպե խառնելով բովել:
Շիլան նորից դնել թույլ կրակի վրա, ավելացնել մեղրով չրամրգերն ու խառնել: Փակել կափարիչն ու կրակի վրա թողնել 2 րոպե:
Բարի ախորժակ