Կորեկաձավարի շիլա` չամիչով և կաթնաշոռով` 4-6 բաժնի համար
1 բաժակ կորեկաձավար
200 գրամ կաթնաշոռ
Չամիչ
Կաթ
Աղ
Շաքարավազ
Սերուցքային կարագ
- Կորեկաձավարը լվանալ մինչև ջուրը դառնա թափանցիկ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր ու եփել: 15 րոպե եփելուց հետո ջուրը թափել:
- Առաձին կաթսայում լցնել կաթը, եռացնել, լցնել կորեկաձավարի վրա կամ հակառակը` կորեկը լցնել կաթի մեջ, ավելացնել աղ, շաքարավազ ու կարագ: Եփել 30 րոպե:
- Լվանալ չամիչը ու կաթնաշոռի հետ խառնել շիլային: Կաթսան փակել տաք ծածկոցով ու թողնել 25-30 րոպե:
Բարի ախորժակ