Բոլոր մայրերին է հայտնի, որ կաթնաշոռը չափազանց կարեւոր սննդատեսակ է փոքրիկների համար: Այն պարունակում է կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ: Կաթնաշոռն օգտակար է հատկապես ատամների, ոսկորների, մաշկի, մարսողության համար:
Իզուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս փոքրիկի սննդացանկում պատվավոր տեղ հատկացնել կաթնամթերքի հենց այս տեսակին: Բայց որքան էլ մեծ լինի մայրիկի կամքը՝ փոքրիկին սնել կաթնաշոռով, երեխաները կարող են հրաժարվել դրանից եւ վերջ: «Իմ Փոքրիկ»-ը որոշել է հեշտացնել ձեր գործը՝ առաջարկելով յուրատեսակ բաղադրատոմս, որը, որպես կանոն, շատ հաճելի է լինում փոքրիկի քիմքին: Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր.
- կաթնաշոռ
- բանան
- արմավ (խուրմա)
- դարչին
- ընկուզեղեն
Պատրաստելու համար հարկավոր է պատառաքաղով ճզմել կաթնաշոռն ու բանանը, լավ խառնել, ապա մանրացնել արմավն ու ընկուզեղենը (օրինակ՝ ընկույզ կամ նուշ), լցնել կաթնաշոռի ու բանանի խյուսի վրա, ապա ցանել դարչինի փոշի: Ընդամենը 15 րոպեում կարող եք պատրաստել օգտակար ու համեղ նախաճաշ:
Բարի ախորժակ