Ինչ է հարկավոր
Հնդկաձավար - 1 բաժակ
Սոխ - 1 գլուխ
Գազար - 1 հատ
Լոլիկ - 200 գր
Մաղադանոս և սամիթ - մոտ 50 գր
Ջուր
Աղ - ըստ ցանկության
Ինչպես պատրաստել
Հարկավոր է կաթսայի մեջ լցնել ջուրը և հասցնել եռացման աստիճանի: Եռացող ջրի մեջ լցնել հնդկաձավարը:
Մաքրել սոխի և գազարի կեղևը: Սոխը մանր կտրատել, իսկ գազարն անցկացնել քերիչով (կամ մանրացնել բլենդերով): Կտրատել նաև լոլիկը, մաղադանոսը և սամիթը:
Բանջարեղենը և կանաչին հարկավոր է լցնել կաթսայի մեջ` հնդկաձավարի վրա: Ըստ ցանկության՝ ավելացնել աղ:
Հնդկաձավարը պետք է եփել այնքան, մինչև գրեթե ամբողջապես կլանի ջուրը: Երբ կաթսայում ջուրը շատ քիչ է մնացել, հարկավոր է անջատել կրակը, կաթսան թողնել փակ կափարիչով, որպեսզի կլանի մնացած ջուրը:
Պատրաստված շիլային ավելացնել ձիթապտղի կամ այլ ձեթ և մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ