Փոքրիկի համար օգտակար են նաև կաղամբով աղցանները: Ամենապարզը կաղամբի տերևներով, խնձորով և գազարով աղցանն է:
Աղցանի համար հարկավոր է.
- Սպիտակ կաղամբ- 100 գրամ
- Գազար- մեկ հատ (ցանկալի է հյութալի լինի)
- Խնձոր- մեկ հատ
- Աղ- ըստ ճաշակի
- Թթվասեր:
Պատրաստման եղանակը.
Կաղամբի տերևը արակ-բարակ կտրատել, աղ ցանել (այսպես աղցանն ավելի հյութալի կլինի): Խնձորը և գազարը մաքրել կեղևից, մանր կտրատել: Բոլոր բաղադրիչները խառնել և համեմել թթվասերով: