Կրծքով կերակրումը նորածնի առողջ զարգացման հիմնասյուներից է, և այն հաջողությամբ սկսելու ու շարունակելու համար երբեմն անհրաժեշտ է կթել կուրծքի կաթը։
Այս գործընթացը կարող է օգտակար լինել հատկապես այն դեպքերում, երբ մայրիկը ժամանակավորապես չի կարող կրծքով կերակրել երեխային։
Երբ է պետք կթել կուրծքը
Կրծքի կթումը հատկապես կարևոր է, եթե՝
-
Դուք որոշ ժամանակով հեռու եք երեխայից։
-
Երեխան չի կարող կամ չի ցանկանում կուրծք ծծել։
-
Անհրաժեշտ է պահպանել կաթնարտադրությունը։
-
Ցանկանում եք խուսափել կրծքագեղձերի բարդություններից (օրինակ՝ կաթի կանգ, բորբոքում)։
Նման դեպքերում խորհուրդ է տրվում կուրծքը կթել օրական մի քանի անգամ՝ օրական մոտ յուրաքանչյուր 3 ժամը մեկ և գիշերը գոնե մեկ անգամ։ Սա կօգնի պահպանել կաթի քանակն ու հեշտությամբ վերադառնալ կրծքով կերակրմանը։
Կթման միջոցները
Այսօր կան բազմաթիվ տարբերակներ կրծքի կաթը կթելու համար, այդ թվում՝
-
Էլեկտրական կթիչներ, որոնք առավել հարմարավետ և արագընթաց են։
-
Ձեռքով կթում, որը հասանելի է ամենուր և չի պահանջում հատուկ սարքավորումներ։
Չնայած էլեկտրական կթիչները հարմար են, ձեռքով կթման կարողությունն ունենալը միշտ օգտակար է։ Հաջորդիվ ներկայացնում ենք ձեռքով կթելու մանրամասն քայլերը։
Ինչպես կթել կուրծքը ձեռքով՝ քայլ առ քայլ
-
Պատրաստեք տարան կաթի համար։
-
Լվացեք տարան օճառով և ջրով։
-
Լցրեք մեջը եռման ջուր, թողեք մի քանի րոպե, ապա թափեք ջուրը։
-
Մի չորացրեք տարան սրբիչով կամ անձեռոցիկով, որպեսզի խուսափեք մանրէաբուծումից։
-
Լվացեք ձեռքերը և նստեք հարմար դիրքում։
-
Ձեռքի ճիշտ դիրքը։
-
Բթամատը տեղադրեք պտուկի վերևում՝ հարպտկային շրջանում։
-
Ցուցամատը՝ պտուկի ներքևում՝ հարպտկային շրջանի ստորին մասում։
-
Մյուս մատները պահում են կուրծքը՝ աջակցման համար։
-
Սեղմում և բաց թողում։
-
Թեթևակի սեղմեք բթամատով և ցուցամատով՝ կրծքավանդակի ուղղությամբ։
-
Խուսափեք ուժեղ սեղմելուց՝ կաթնածորանները չխցանելու համար։
-
Կրկնեք սեղմում-ներթողման շարժումը՝ մինչև կաթը սկսի հոսել։
Կթեք կուրծքի տարբեր մասերից՝ ապահովելով ամբողջական դատարկում։ -
Մի սեղմեք միայն պտուկը։
Կաթը դուրս չի գալիս միայն պտուկը սեղմելով կամ ձգելով։ Երեխայի նման ծծում պահանջում է ավելի խոր ներգրավում։
Պահպանում և պահպանման կանոններ
Կթված կաթը կարող եք պահել՝
-
Սառնարանում՝ մաքուր և փակ տարայում՝ մինչև 2-3 օր։
-
Սենյակային ջերմաստիճանում (մինչև 25°C)՝ 6-8 ժամ։
-
37°C-ից բարձր պայմաններում կաթը չի կարելի պահել, քանի որ այն արագ փչանում է։
Ձեռքով կթել սովորելը կարող է մեծ աջակցություն լինել յուրաքանչյուր մայրիկի համար՝ ապահովելով երեխայի շարունակական կերակրումը նույնիսկ դժվարին պահերին։ Եթե չեք վստահ զգում առաջին անգամ կթելիս, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել մանկաբույժի կամ կրծքով կերակրման խորհրդատուի հետ։