Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի Trafford առեւտրի կենտրոնի այցելուները դաձել են անակնկալ գործողության վկաները. ավելի քան հարյուր կանայք մանկիկների հետ նստել են այնտեղ եւ սկսել են կրծքով կերակրել նրանց: Ակցիային մասնակցել են տարբեր տարիքի մայրեր, ոմանք եկել Էին ամուսինների հետ, գրում Է The Daily Mail-ը:
Ակցիայի նպատակը եղել Է Առողջության ազգային ծառայության աջակցությամբ հասարակությանը հիշեցնել նորածիններին ավանդական եղանակով կերակրելու
«Այո՛, ամեն օր չԷ, որ, գալով խանութ, միանգամից այսքան մերկ կրծքեր կտեսնես: Դե, ես այնպես եմ հասկանում, որ սա լավ միջոց Է մարդկանց հասցնելու նրանց կոչի իմաստը: Ես նրանց լիովին պաշտպանում եմ»,- ասել Է խանութի հաճախորդներից մեկը:
Խանութի տնօրինությունը չի խոչընդոտել ակցիայի անցկացմանը, քանի որ մասնակցում Է Կրծքով կերակրման շաբաթին, որը նշվում Է հունիսի 19-ից մինչեւ 25-ը, եւ վերջերս իր տարածքում նորոգել Է մոր եւ մանկան սենյակները:
Արմենպրես