Պահպանակներ: Ամենաունիվերսալ միջոցը, որի ճիշտ օգտագործման դեպքում էֆեկտիվությունն ապահովված է: Ոչ մի ազդեցություն չի գործում մոր և երեխայի վրա, չի նվազեցնում կաթնարտադրությունը և չի փոփոխում դրա բաղադրությունը:
Թերությունները՝ զգայունության սուբյեկտիվ նվազում, անհարմարություն կամ լատեքսից ալեգիա:
Մոմիկներ: Հարմար է ինչպես էպիզոդային, այնպես էլ հիմնական օգտագործման համար: Իր մեջ պարունակում է սպերմատոզոիդները քայքայող նյութ: Գործող նյութերը չեն ներթափանցում արյան և կաթի մեջ: Այսինքն, ազդեցություն չեն գործում փոքրիկի վրա: Մոմիկները նաև արդյունավետ են գործում որոշ սեռավարակների դեմ, հիվանդածին բակտերիաների և վիրուսների դեմ՝ դրա հետ մեկտեղ չխախտելով բնականոն միկրոֆլորան:
Թերությունները՝ հրարավոր է այրման զգացողություն, ալերգիա, քայքայվում է օճառի ազդեցությամբ:
Ներարգանդային պարույր: Որոշ պայմաններում բժշկի խորհրդատվությամբ կարելի է անգամ միանգամից ծննդաբերությունից հետո դնել, բայց ցանկալի է դա դնել 6 շաբաթ հետո: Այն ուժեղ հակաբեղմնավորիչ է, սակայն դրա առկայությունը հնարավոր հղիությունը չի բացառում: Տեղադրվում է միայն լավ մասնագետ գինեկոլոգի կողմից, բուժզննում անցնելուց հետո:
Թերությունները՝ կարող է լրջորեն վնասել արգանդը: Առաջացնում է անհարմարութուն և դաշտանի ժամանակ երկարեցնում է արյունային արտադրությունը:
Դեղահաբեր: Կրծքով կերակրման ժամանակ կարելի է օտագործել մոնոհորմոն գեստագեն հաբեր:
Դրանք պարունակում են մեկ հարմոն - պրոգեստերոնի անալոգը անհրաժեշտ նվազագույն չափաքանակով, ուստի չի ներթափանցում կաթի մեջ ու չի ազդում երեխայի վրա: Սրա արդյունավետությունը, սակայն, ցածր է, ուստի ցանկալի է այն համադրել պաշտպանական այլ միջոցների հետ:
Նման հաբերի օգտագործումը կարող եք սկսել 4-րդ շաբաթից, եթե կրծքով չեք կերակրում, իսկ եթե կերակրում եք, ապա 6-րդ շաբաթից:
Թերությունները՝ Չի ապահովում լիովին պաշտպանվածություն, անհրաժեշտ է օգտագործել ըստ գրաֆիկի, չի կարելի բաց թողնել ընդունելու ժամը, կարող է առաջացնել սրտխառնոց, խախտել դաշտանային ցիկլը:
Հորմոնալ ներարկումներ և պրոգեստիններով իմպլանտներ: Ներարկվում է ուսի մաշկի տակ: Իր մեջ ներառում է պրոգեստինային շարքի մեկ հարմոն, որը սովորաբար կարելի է օգտագործել կրքով կերակրման ժամանակ: Գործում է մի քանի տարի, անդյունավետությունը բարձր է:
Թերությունները՝ խախտում է դաշտանային ցիկլը, հնարավոր է առաջացնի երկար արյունահոսություն, ինչպես նաև բորբոքում ներարկման տեղում:
Ամլացում (արգանդափողերի փակում): Հարմար է միայն այն կանանց համար, ովքեր այլևս չեն պլանավորում հղիանալ: Ծանր ծննդաբերությունից հետո Ձեզ կարող է թվալ, որ Դուք այլևս երեխա չեք ուզում ունենալ, սակայն անելով ամլացում, մի քանի տարի հետո սկսում եք զղջալ այդ մասին: Այդ իսկ պատճառով այն արվում է միային 35 տարեկանից բարձր կանանց և մինիմում երկու երեկա ունենալու դեպքում: Ամլացումը կատարվում է վիրահատության միջոցով: Պետք չէ այդ մասին շտապ որոշում կայացնել կամ դա անել այլոց ազդեցության ներքո:
Կարդացեք նաև`
Ե՞րբ և ինչպե՞ս պաշտպանվել ծննդաբերությունից հետո
Նյութն ըստ mama.ru կայքի
Շարունակելի
Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք հակաբեղմնավորման մեթոդները, որոնք չի կարելի կիրառել կրծքով կերակրման ժամանակ