Հայաստանում փոխնակ մորը վճարվող գումարի չափն օրենքով ամրագրված չէ եւ որոշվում է երկու կողմերի՝ երեխա ունենալ ցանկացողների եւ փոխնակ մոր փոխհամաձայնությամբ. բժշկական ծախսերը հաշվարկվում են առանձին։ Սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը։
Նա թեեւ չնշեց բժշկական ծախսերի կոնկրետ չափը, սակայն տեղեկացրեց, որ Հայաստանում նման ծառայություն մատուցելու համար կինը պետք է անհրաժեշտ բժշկական ստուգումներ անցնի, պարտադիր է նաեւ նոտարական գրասենյակի կողմից հաստատված պայմանագրի առկայությունը, որում նշված են գործընթացի բոլոր կետերը։ «Շատ հաճախ, փոխնակ մորը վճարելու
Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում փոխնակ մորից առաջին անգամ երեխա ծնվել է 2004-ին, ընդ որում, եռյակներ:
«Հատկանշական է, որ փոխնակ մոր արգանդում տեղադրվելիք սաղմերի քանակը որոշում են երեխա ունենալ ցանկացող ամուսինները»,- ասաց Օկոեւը։ Անպտղությամբ տառապող զույգերին բժիշկը խորհուրդ տվեց հեռու մնալ ամեն տեսակ հեքիմներից, չդիմել նրանց օգնությանը եւ հույս հայտնեց, որ մի օր նրանց գործողությունները քրեորեն հետապնդելի կլինեն։
News.am