Մեր օրերում 3-ից ավել երեխա ունեցողներին համարում են հերոս մայրեր: Մինչդեռ աշխարհում եղել են տասնապատիկն ունեցողներ:
Ծննդաբերությունների քանակով ռեկորդակիր է համարվում բրիտանուհի Էլիզաբեթ Գրինհիլը: Նա իր կյանքի ընթացքում ծննդաբերել է 38 անգամ՝ լույս աշխարհ բերելով 7 տղա և 32 աղջիկ: Տվյալ կա, սակայն, որ Էլիզաբեթն ունեցել է ավելի «ուժեղ» մրցակից: Ասում են՝ ռուս գեղջկուհի Ֆեդորա Վասիլևան 1725-1769 թթ ունեցել է 69 երեխա, որոնց մեծ մասը երկվորյակներ, եռյակներ ու անգամ քառյակներ են: Կինը ծննդաբերել է 27 անգամ:
Իսկ այժմ վերադառնան Հայաստան: Նախորդ շաբաթ Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվել է 44 երեխա՝ 1 երկվորյակ, 24 աղջիկ եւ 21 տղա:
Շնորհավորում ենք բոլոր փոքրիկների ծնողներին, մաղթում առողջ և ուրախ մանկություն: