Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ այն երեխաներն, ովքեր առավոտյան նախաճաշում են, ավելի առույգ են, հեշտ կողմնորոշվող ու ավելի լավ են սովորում դպրոցում, քան այն երեխաներն, ովքեր չեն նախաճաշում առավոտյան:
Այդ թվում՝ նախաճաշը պետք է լինի սննդարար, վիտամիններով հարուստ:
Մասնագետները հետազոտություն են կատարել և ուսումնասիրել են մինչև 11 տարեկան 5000 աշակերտի: Երեխաներն ասել են, թե ինչ են կերել նախաճաշին: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների արագ կողմնորոշմանն ու առույգությանը նպաստում են լոբազգիները, հացը և կաթնամթերքը: Ի դեպ, երեխաների մեծ մասը նշել է, որ նախաճաշին ուտում է քաղցրավենիք, ինչն, ըստ մասնագետների, լավ չի ազդում երեխայի առողջության վրա:
Հետազոտության ղեկավար Հաննա Լիտլկոտը նշել է, որ սննդարար նախաճաշն օգնում է երեխային ավելի ուշադիր լինել դասերի ժամանակ և ըմբռնել ուսուցչի բացատրած նյութը: Մինչդեռ երեխաները շատ հաճախ դպրոց են գնում սոված և մինչև երկար դասամիջոցը նրանք տանջվում են այդ զգացումից ու չեն կարողանում կենտրոնանալ դասի վրա: