Հայկական պաղպաղակներում աղիքային ցուպիկ ու ստաֆիլակոկ է հայտնաբերվել. ՍԱՊԾ

Սննդի անվտանգության ծառայությունը Հայաստանում արտադրված պաղպաղակներում վտանգավոր մանրէներ ու վարակ է հայտնաբերել։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ) հայտնում են, որ «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում արտադրվող պաղպաղակի մեջ ժամկետանց բուսայուղային սփրեդ է հայտնաբերել։

Փորձաքննության արդյունքում «Ձյունիկ» և «Ձողիկ» տեսակի պաղպաղակների մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ և ստաֆիլակոկի մանրէներ։

 Ծառայությունը հայտնում է, որ նշված պաղպաղակները արտադրվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող արտադրամասում։

 Ծառայությունը կասեցրել է 670 հատ պաղպաղակի իրացումը ոչնչացրել դրանք։ Արտադրամասի գործունեությունը դադարեցվել է` մինչ խախտումների վերացումը։