Ոչ, կրծքի չափսը կապ չունի: Չափսը պայմանավորում են ճարպային հյուսվածքները, որոնք որեւէ առնչություն չունեն կաթնարտադրության հետ: Խոսքը թե քանակի եւ թե որակի մասին է:
Եթե ձեր կրծքերը փոքր են, հնարավոր է՝ հղիության ընթացքում՝ հատկապես վերջին ամիսներին, մեծանան: Չնայած պատահում է, որ չափսը չի փոխվում:
Անկախ նրանից, թե ինչ չափս ունի ձեր կուրծքը, այն կարտադրի այնքան կաթ, որքան հարկավոր է փոքրիկին: Իհարկե, բնական է, որ մայրիկներն անհանգստանում են՝ արդյոք կաթը բավարար է, եւ փոքրիկը կշտանում է, թե ոչ: Նկատի ունեցեք, որ որքան շատ է փոքրիկը կաթ ուտում, այնքան շատ կաթ է արտադրվում:
Երբ փոքրիկը քաշում է կաթը, հորմոնները խթանում են կաթնագեղձերի աշխատանքը: Այդպես կաթը մղվում է դեպի կաթնածորաններ եւ դուրս գալիս պտուկների միջոցով: