Հասցե Նոր Նորքի 1-ին միկրոշրջան, Սամվել Սաֆարյան 11
Հեռախոս +374-10-63 14 43
Խմբերի քանակը 7
Երեխաների քանակը 220
Աշխատակազմ 31
Երևանի ի 98 ՆՈւՀ-ը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածի Սաֆարյան 11 հասցեում: Այն ընդհանուր տիպի ուսումնական հաստատություն է: Մանկապարտեզը տեղավորված է տիպային հարմարավետ շենքում` կահավորված, կանաչապատված մաքուր բակ, ապահովված ջրով: Ուսումնական հաստատության աշխատանքային տևողությունը 9 ժամ է: Սպասարկում է 220 երեխայի, որոնք կոմպլեկտավորված են 7 խմբերում: Երեխաների ուսումնադաստիրակչական խնամքի գործին նվիրված են 8 դաստիրակներ` տնօրեն, մանկավարժ, երկու երաժշտական դասդիարականեր, մեկ պարուսույց, ֆիզ. հրահանգիչ: Խմբերը կոմպլեկտավորվել են ճիշտ ժամանակին, ապահովված են փափուկ և կոշտ գույքով և գրենական պիտույքներով: Բոլոր խմբերը գտնվում են հիգիենիկ անվտանգ, համապատասխան ջերմային ռեժիմով ապահովված: Յուրաքանչյուր խումբ ունի հեռուստացույց և ձայնագրիչ: Երեխաները դիտում են մուլտֆիլմեր, իրենց միջոցառումների նկարահանումները: Կանաչապատման հետ միասին ստեղծվել են կենդանաբանական անկյուն: Բակում տնկվել են բազմաթիվ ծառեր, վարդի թփեր և այլ բազմազան բույսեր:Մանկապարտեզի դաստիարակների համար ստեղծվել են պայմաններ լավ աշխատելու համար: Ունենք մեթոդ կաբինետ, գեղեցիկ խմբասենյակներ, այն անհրաժեշտը, որ կարող է օգտվել և’ սկսնակ, և’ փորձառու դաստիարակները:Մանկավարժական կոլեկտիվը անում է ամեն ինչ երեխաներին հայեցի դաստիարակելու համար:Այս ուսումնական տարվանից կոլեկտիվը աշխատելու է մանկապարտեզի երեխաների դաստիարակության և ուսուցման տիպային նոր ծրագրով, որի հիմանկան նպատակն է մինչև 6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, բարոյական, աշխատանքային, գեղագիտական դաստիարակությունը կազմակերպել բարձրագույն որակով: