Sidebar

Համար 96 Մանկապարտեզ

Հասցե Անդրանիկի 91

Հեռախոս +374-10-74 67 00

Խմբերի քանակը 12

Երեխաների քանակը 400

Աշխատակազմ 33

Երևանի հ. 96 նախադպրոցական ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1986 թվականին։ Հիմնադրվել է որպես թիվ 313 մսուր-մանկապարտեզ, 2004 թվականից` ՙՀեքիաթ՚ համալիր-մանկապարտեզ, 2010 թվականից անվանափոխվել է հ.96 ՆՈՒՀ-ի։ Երևանի հ. 96 նախադպրոցական ուսումնական հաստատությունում շուրջ 30 մանկավարժներ` բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ, ուսուցանում են երեխաներին ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված կրթադաստիարակչական համալիր ծրագրով, կազմակերպում են երեխայի գործունեությունը նրա տարիքային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան։

ՆՈՒՀ-ը ունի իր ավանդույթները , իր միջոցառումներով, ցերեկույթներով, խաղ-զվարճալիքներով,հանդես-վիկտորինաներով, տոնահանդեսնեով, ցուցադրական պարապմուքներով հարուստ մանկավարժական պատմությունը։ ՆՈՒՀ-ը այժմ աշխատում է բոլոր 12 տարիքային խմբերով; ընդունելությունը կատարվում է հերթագրման սկզբունքով 2-6 տարեկան երեխաների համար, համապատասխան փաստաթղթերի, տնօրենի և ծնողի /կամ նրա օրինական ներկայացուցչի/ մինչ կնքված պայմանագրի համաձայն։

ՆՈՒՀ-ում կազմակերպվում են կրթական լրացուցիչ ծառայություններ, որոնք տարբեր տարիքային խմբերում անցկացվում են օրվա II կեսին, կամավոր սկզբունքվ։ՆՈՒՀ-ը իր գործունեության 25 տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, գովասանագրերի, մրցանակների։