Sidebar

Համար 93 Մանկապարտեզ

Հասցե Զորավար Անդրանիկի թաղամաս, Րաֆֆու 69.

Հեռախոս +374-10-740390

Խմբերի քանակը 8

Երեխաների քանակը 264

Աշխատակազմ 40

Հիմնադրվել է1982 թվականին։Առաջին տնօրենը եղել է Ռիմա Սարգսյանը։Ներկայիս սաների 80 տոկոսի ծնողներն իրենք են այս մանկապարտեզի սաներ են եղել։ Մեկ տարի անց 30-ամյակը բոլորող մանկապարտեզն ունի արդեն ձեւավորված ավանդույթներ, որոնց շրջանակներում ամենատարբեր միջոցառումներ են կազմակերպվում ու մանկապարտեզի սաների առօրյան էլ ավելի բովանդակալից դարձնում ։ Երեխաները ոչ միայն երգել, պարել, արտասանել են սովորում, այլ նաեւ ծանոթանում են հայկական ավանդական տոներին, դրանց դերին, իմաստին ու բովանդակությանը։ Տարբեր սպորտլանդիաներ եւ ֆիզկուլտ-տոներ ենք անցկացնում, նշում առողջության օրը, բերքի տոնը, Տյարընդառաջն ու Սուրբ Զատիկը։ Դե իսկ հունիսի 1-ը` երեխաների պաշտպանության օրը նշվում է մեծ շուքով մանկապարտեզի բակում` բոլոր խմբերի սաների մասնակցությամբ։Ամեն տարի յուրովի եւ նորովի ենք նշում Երեւանի օրը` որպեսզի երեխան դեռ մանկուց սովորի իր պատմությունը, սովորի սիրել եւ պաշտպանել իր քաղաքը, իր հայրենիքը։ Միջոցառումներն կազմակերպվում եւ անցկացվում են բազմափորձ եւ այս ասպարեզում դեռ իրենց առաջին քայլերն անող դաստիարակների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Տարիներին փորձին գումարվում են նոր մոտեցումներն ու նոր շունչը, դաստիրակաների միմյանց սովորեցնելու եւ միմյանցից սովորելու պատրաստակամությունը եւ արդյունքում մեր սաները ստանում են ավելին, համարձակ յուրացնում նորը, գեղեցիկը, բարին։Թիվ 93 մսուր-մանկապարտեզում մենք մեր սաներին նաեւ գեղագիտական կրթություն ենք տալիս, սովորեցնելով զգալ ու գնահատել գեղեցիկը։ Բոլոր միջոցառումների թե ձեւավորումը թե հագուստները պատրաստվում են մեր դաստիարակների օգնությամբ։ Ունենք նաեւ դաստիարակների երգչախումբ։ Պարի եւ ֆիզկուլտուրայի մասնագետներն օգնում են երեխաներին հավատալ իրենց ուժերին, ռուսերենի եւ անգլերենի պարապմունքների օգնությամբ փորձում ենք մանկուց մեր սաների մեջ դաստիարակել սերը ոչ միայն առ հայրենի լեզու ու մշակույթ այլ նաեւ հետաքրքրություն առ օտար լեզուներ եւ օտար մշակույթին հաղորդակցվելու հնարավորություն։ Իսկ սա պարզ անհրաժեշտություն է 21-րդ դարում։ Մանկապարտեզում մշտապես լինում են բաց-դասեր տարբեր պարապմունքներից, երեք ամիսը մեկ դաստիարակները խմբերում կազմակերպում են ցուցահանդեսներ, ուր ցուցադրվում են երեխաների կերպարվեստային աշխատանքները։