Հասցե ք. Երևան ՀԱ Ա-2 Հովնաթանի 12
Հեռախոս 374 10 72 81 43
Էլ-փոստ
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Խմբերի քանակը 11
Երեխաների քանակը 330
Աշխատակազմ 4
1976 թվականին, հունվարի 19-ին, Երևանի նորաստեղծ Հարավ-Արևմտյան Ա-2 թաղամասի ամենափոքրիկ բնակիչների համար հադիսավոր պայմաններում գործարկվեց Երևանի Հ. 276 մսուր-մանկապարտեզը։ Մանկապարտեզի շենքը տիպային է` ընդարձակ բարեկարգ բակով, տաղավարներով, համալրված բակային խաղամիջոցներով, խաղահրապարակներով ու կանաչ տարածքներով, գույքավորմամբ ու կահավորմամբ` նախատեսված 12 խմբի համար, ուր ստեղծված են բարեկեցիկ, նպաստավոր պայմաններ երեխաների առօրյան, ուսուցումը և դաստիարակությունը արդյունավետ կազմակերպելու համար։