Հասցե Հանրապետության փող., 62 շենք
Հեռախոս +374-10-540441
Խմբերի քանակը 3
Երեխաների քանակը 87
Աշխատակազմ 16
Երևան քաղաքի № 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1937 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 49 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։
ՆՈՒՀ-ի տնօրենն է Լուսինե Ռուբենի Սուրենյանը։ ՆՈՒՀ-ը հարմարեցված, բնակելի շենքի 1-ին հարկում 3 խմբով գործող, շուրջ 77 երեխաթվով հաստատություն է։ Ունի կահավորված խմբասենյակներ և ննջարան։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ դաստիարակել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։
Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։